Հայաստանի Ծաղկաձոր հանգստավայրը 5-րդ տեղն է զբաղեցրել Անկախ պետությունների համագործակցության երկրների լավագույն ձմեռային հանգստավայրերի ցանկում։
Այդ մասին հայտնի է դարձել «ՏուրՍտատ» վերլուծական գործակալության համացանցային հարցման արդյունքներով. հարցման նպատակը Ձյան միջազգային օրը և 2019թ. հունվարին ու փետրվարին ճամփորդությունների համար ԱՊՀ լավագույն ձմեռային հանգստավայրերը պարզելն էր, և 2019թ. ԱՊՀ երկրներում լավագույն ձմեռային հանգստավայրերի վարկանիշը կազմելը։
Հայաստանի մայրաքաղաք Երևանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձորի օգտին քվեարկել է հարցվածների 8%-ը։ Առաջին տեղը գրաված, Բելառուսի Մինսկի մարզում գտնվող Լոգոյսկ և Սիլիչի հանգստավայրերն ստացել են ձայների 32%, իսկ Ալամաաթիի մոտ գտնվող (Ղազախստան) Չիմբուլակը՝ 23%-ը։
Ձյան միջազգային օրը (World Snow Day) 2012-ից որպես ձմեռային սպորտաձևերի օր է նշվում հունվարի նախավերջին կիրակին՝ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) որոշմամբ։