SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Երեկոյան Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բակիչ՝ 65-ամյա Սարգիս Եսայանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին հարկի հյուրասենյակի պատուհանը, ներս մտել տուն և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Եսայանն աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես ճարտարապետ, և գողը կամ գողերը նրա բնակարանից հափշտակել են 1000 ԱՄՆ դոլար, մի քանի մլն դրամ արժողության զարդեր։