Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող մասնակցություն է ունեցել Իսպանիայի միջազգային մրցաշարում:

Իսպանիայում ավարտվեց Սևիլիա քաղաքի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 303 շախմատիստ 31 երկրից, այդ թվում՝ 13 գրոսմայստեր:

Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Գևորգ Հարությունյանը: Հաջող հանդես եկավ Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Լի Դին, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Չինացի շախմատիստը ոչ ոքի էր խաղացել միայն Գրիգորյանի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը վաստակեց 5 միավոր և գրավեց 83-րդ հորիզոնականը: