Հունվարի 29-ին Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ.հունվարի 28-ին Աղավնո գյուղի հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Բերձոր քաղաքի բնակիչներ՝ 1988թ.ծնված Ա. Ա-ի, 1986թ.ծնված Ա. Ա-ի ու ՀՀ Սյունիքի մարզի բնակիչներ՝ 1991թ.ծնված Հ. Մ-ի, 1989թ.ծնված Ս. Հ-ի, 1994թ.ծնված Հ. Ս-ի եւ 1994թ.ծնված Ռ. Մ-ի, իսկ մյուս կողմից Բերձոր քաղաքի բնակիչներ՝ 1990թ.ծնված Ա. Հ-ի,1982թ.ծնված Վ.Զ-ի,1974թ.ծնված Գ. Ս-ի, 1977թ.ծնված Ա. Մ-ի եւ 1976թ.ծնված Ա. Տ-ի միջեւ, որի ընթացքում կողմերը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետեւանքով պատճառվել էր մարմնական վնասվածքներ։ Վիճաբանողներին բաժանելու ընթացքում Բերձոր քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Ա. Մ-ն ոտքը սայթաքելու հետեւանքով վայր է ընկել գետնին եւ ճակատով հարվածել քարերին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: