«Սիրիա զորք չի ուղարկվել, մասնագետների խումբ է ուղարկվել։ Դուք սխալվում եք, սխալ եք ձեւակերպում ձեր հարցը: Սիրիա զորք չի ուղարկվել, սա շատ  սխալ ձեւակերպում է, Սիրիա մասնագետների խումբ է ուղարկվել, եւ սա էապես փոխում է հարցը»,-այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու հավելեց, որ ՊՆ-ն իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն  իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել է Սիրիա։