Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Դատարանում այսօր ցուցմունք է տալիս Հայկ Սարգսյանի նախկին ընկերը՝ «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեջ: