Փետրվարի 18-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում տեղի կունենա «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի դասախոսությունը՝ «Թուրք-հայկական հակամարտությունները ներկա փուլում» խորագրով։
Ելույթից հետո կկայանա քննարկում՝ խորհրդարանի պատգամավոր, լեյբորիստական կուսակցության անդամ Բամբոս Չարալամբուսի (Bambos Charalambous), Համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի և այլոց մասնակցությամբ:
Հանդիպման հովանավորներն են Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) Լոնդոնի մասնաճյուղը, Լոնդոնի «Թեքեյան» հիմնադրամն ու համանուն մշակութային միությունը։