Փարիզի մետրոյում ծծմբաթթվի կիրառմամբ հարձակման հետեւանքով ծանր վերքեր Է ստացել մեկ մարդ: Փետրվարի 15-ին հայտնել Է France Info պորտալը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 8-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին) Ֆրանսիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենի առաջին ուղեգծում: Հարձակվողը փախել Է պատահարի վայրից: Նշվում Է, որ տուժածի կյանքը սպառնալիքի տակ Է: Նա դեմքի ու ձեռքերի ծանր այրվածքներ Է ստացել: Տեղի ունեցած մանրամասներն ու հանգամանքները ճշտվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: