Հայաստանում առողջապահության ոլորտի բյուջեի համար ավելացված 10 մլրդ դրամը բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև՝ ըստ հատուկ չափանիշների:Նախարարն այս մասին հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ավելացված 10 մլրդ բյուջեն բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև»,-նշեց Թորոսյանը:
Հարցին՝ արդյոք այն հավասարաչափ է բաշխվել՝ նախարարն ասաց՝ բաշխվել է ըստ ծրագրերի, հատուկ չափանիշներով:
Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ 2019թ. համար առկա է առողջապահական բյուջեի վերջին տարիների համար աննախադեպ աճ՝ մոտ 10.5 մլրդ դրամ: