ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Հիմա էլ զբաղված է իր նախարարությանը կցվելիք մշակույթի նախարարության աշխատողներին անձամբ հսկելով…»: Ոչ միայն Մշակույթի նախարարությունում, այլ նաև հարևան Արդարադատության, Տրանսպորտի, Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցներին… Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ իմաստ ունի այսօրինակ անհեթեթություն գրելը: Վստահ եմ, որ «մաքուր» լրատվության ջատագով Արմինե Օհանյանը հերքում կտպագրի և ներողություն կխնդրի ապատեղեկատվություն տարածելու համար»: