Հովհաննես Թումանյանի օրերի շրջանակներում Կիեւում կազմակերպվեց «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները` երեխաների շուրթերով» գրական հանդեսը:
 
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Կիեւի հայ համայնքի նախագահ Նորիկ Գեւորգյանը եւ Հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Կարապետ Ղարիբյանը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գրիգոր Նարեկացի ուսուցողական կենտրոնի ղեկավար եւ ԿԱՈ-ի խորհրդի անդամ Մարինա Խաչատրյանը:
 
Գրական միջոցառումը վարում էր Նարինե Մանուկյանը: Միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցան «Գրիգոր Նարեկացի» կենտրոնի երեխաները: Նրանք ընթերցում էին Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, երգում, պարում էին, կազմակերպում բեմադրություններ` պիեսներից: