ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հրավիրել է հանձնաժողովի անդամների հետ հանդիպման: Այս մասին փետրվարի 25-ին հանձնաժողովի նիստի ավարտին հայտնեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկությամբ, Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հրավիրել է խորհրդարան: Հուսանք` դատախազը չի մերժի»,- ասաց Զոհրաբյանը:

ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ իրենք նման պաշտոնական հրավեր դեռ չեն ստացել: