«Ժամանակ» թերթը գրում է.
«Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված վերջին սկանդալային բացահայտումների հետ առնչություն ունի ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հայտարարեց, որ ինքն է դիմել ԱԱԾ, այլեւ սրանում իր բաժինն է ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Վերջինս եւս շահագրգռված է եղել ՊՎԾ աշխատակիցների անօրինականությունների բացահայտմամբ եւ նույնպես միջնորդել է ԱԱԾ պետի մոտ, ում հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի:
Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը տեւական ժամանակ Սիմոնյանի հիմնադրած araratnews կայքի խմբագիրն էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում