Ձմեռային դադարից հետո վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը:

Այսօր կկայանա երկու հանդիպում:

«Ալաշկերտ»-ն ուժերը կչափի «Փյունիկ»-ի հետ, օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիա»-ն կհանդիպի «Արարատ»-ին:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 14:00-ին:

Տուրի մյուս հանդիպումները կկայանան մարտի 3-ին. «Շիրակ»-ը կմրցի «Լոռի»-ի հետ, իսկ  «Արցախ»-ը` «Բանանց»-ի: