ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ զգալու Է Հիլարի Քլինթոնի պակասը 2020 թվականի նախագահական ընտրություններում:

«Քլինթոնը հավաստեց, որ 2020 թվականին չի առաջադրվելու նախագահի թեկնածու, հրաժարվում Է երրորդ անգամ Սպիտակ տան համար պայքարելուց: Ափսոս, մի՞թե դա նշանակում Է, որ ինձ վիճակված չԷ վերստին մրցակցել նրա հետ: Ես նրա պակասը շատ եմ զգալու»,- գրել Է Թրամփը Twitter-ում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել Է, որ մտադիր չԷ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում: «Ես չեմ առաջադրվելու, բայց կշարունակեմ աշխատել, ե՛ւ խոսել, ե՛ւ պաշտպանել իմ համոզմունքները»,- ասել Է Քլինթոնը News 12 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նաեւ հայտնել Է, որ չի պլանավորում իր թեկնածությունն առաջադրել Նյու Յորքի նահանգապետի կամ քաղաքագլխի պաշտոնի համար: Քլինթոնի խոսքով՝ ինքն «օգնում Է իր կուսակցությանը, ինչպես նաեւ վայելում Է գրողի, ակտիվիստի ու տատիկի կյանքը»: 2018 թվականի հոկտեմբերին Քլինթոնը չԷր բացառում, որ 2020 թվականին վերստին կառաջադրվի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար: Նա նաեւ հավելել Է, որ «պատրաստվում Է ուժերի ներածին չափ ամեն ինչ անել, որպեսզի 2021 թվականին դեմոկրատ գա Սպիտակ տուն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: