Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի տպավորություններն ավելի քան բավարարող է համարում։

Այս մասին Եղոյանն ասաց մարտի 7-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում։

«Այցի ընդհանուր տպավորությունն առավել քան բավարարող է։ Տեղի ունեցավ վարչապետի հանդիպումը ԵՄ գործադիր ինստիտուտների երեք առանցքային ներկայացուցիչների հետ, վարչապետը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում բավական հստակ հաղորդագրություններով։ Դատելով այս ամենից՝ կարող եմ ասել, որ այցը հաջողված է»,- ասաց Եղոյանը։

Հանձնաժողովի նախագահը կարևորեց այն հանգամանքը, որ երկու կողմերն էլ հանդիպումների ու ճեպազրույցների ընթացքում առանձնահատուկ շեշտադրել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման և «Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի» կիրարկման հարցերը։

«Երկու կողմերից էլ հստակ շեշտադրվեց համաձայնագրի կիրարկման կարևորությունը։ Առանձնահատուկ շեշտադրվեց նաև վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի կարևորությունը։ Այս բոլոր ուղղություններով, եթե շարժվենք առաջ, հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածությունները, արդեն շատ մոտ ժամանակում բավական շոշափելի արդյունքներ կունենանք»,- նշեց Եղոյանը։

Մարտի 4-5-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր Բրյուսել։ Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ ևընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: 2018 թվականի ապրիլի 11-ին ՀայաստանիՀանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է այն: