ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե երբևիցե մտածե՞լ է այցելել Արցախ, տեսնել ինչ են մարդիկ մտածում և ինչպես են ապրում, ասաց. 

«Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի լինեմ օգտակար և օգնեմ գտնել լուծում Ղարաբաղյան հակամարտության հարցում: Ես ամբողջովին վստահում եմ Մինսկի խմբի համանախագահներին»: