Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Լեդի Գագան հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ինքը հղի է դերասան Բրեդլի Կուպերից:

32-ամյա երգչուհին գրառում է կատարել Twitter-ի իր էջում․

«Շշուկներ իմ հղիության մասի՞ն: Այո, ես հղի եմ, բայց իմ 6-րդ ալբոմով»,-գրել է նա: 

Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի ենթադրյալ սիրավեպի մասին խոսակցությունները սկսվեցին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ նրանց հուզական և սիրառատ ելույթից հետո: