Երեւանի կենդանաբանական այգին մարտի 13-ից կաջակցի Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին: Ինչպես տեղեկացրել են Երեւանի կենդանաբանական այգուց, կնքված հուշագրի համաձայն՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Այգու մասնագետները կօգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում:
Այգու մասնագետների ներգրավումը կնպաստի նաեւ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ի աշխատանքները մասնագիտական ճիշտ հենքի վրա կազմակերպելուն:
Կառույցի աշխատանքները սկզբնական շրջանում կկազմակերպվեն Երեւանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկայում, որն իր հագեցվածությամբ եւ կահավորանքով ավելի քան բավարար է գործընթացը պրոֆեսիոնալ կազմակերպելու եւ իրականացնելու համար: