Որեւէ ստվերային պայմանավորվածություն Երևանի քաղաքապետարանի հետ չի եղել։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Օպերայի տարածքում նկատվող հանգստությունը երեկվա լարված իրավիճակից հետո։

Դիտարկմանը, թե սպասո՞ւմ էր, որ այսօր ընդվզում չի լինի Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցների կողմից, Հակոբ Կարապետյանը նշեց. «Հույս ունեի, քանի որ հանրությունը համոզվում է, որ գործընթացը ոչ միայն օրինական է, այլ նաև բխում է քաղաքի շահերից»։