Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է «Դեղին բաճկոնավորներին»՝ մեղադրելով նրանց հանրապետությունը ոչնչացնելու փորձի մեջ։

«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ելիսեյան դաշտերում, արդեն ցույց չի կոչվում։ Դրանք մարդիկ են, ովքեր ցանկանում են ոչնչացնել հանրապետությունը»,-գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում։ Նա հայտնել է, որ ցանկանում է խիստ որոշումներ ընդունել, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա։

Հիշեցնենք, որ երեկ «Դեղին բաճկոնավորները» ջարդուփշուր էին արել խանութների ապակիները, վնասել մեքենաները, ինչպես նաև Շարլ Ազնավուրի սիրելի Fouquet's ռեստորանը։