«Իդայ» ցիկլոնի հարվածից հետո գրեթե ամբողջովին ավերվել Է Մոզամբիկի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը եւ երկրի խոշորագույն նավահանգիստներից մեկը՝ Բեյրան: Այդ մասին մարտի 18-ին հայտնել Է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային դաշնությունը:
«Իրադրությունը սարսափազդու Է: Ավերածությունների մասշտաբը հսկայական Է: Տարածքի մոտավորապես 90 տոկոսն ավերված Է»,-հայտարարել Է օդից ավերածությունների գնահատում իրականացրած կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմի լե Սյուերը:
«Ավերված Է գրեթե ամեն ինչ: Հաղորդակցուղիները լիովին կտրված են, ճանապարհներն՝ ամբողջովին ավերված: Որոշ շրջաններ հնարավոր չԷ հասնել: Բեյրա քաղաքը շատ լրջորեն Է տուժել: Բայց մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ քաղաքի սահմաններց դուրս իրավիճակը կարող Է Էլ ավելի վատ լինել: Երեկ ճեղքվել Էր մեծ ամբարտակը, քաղաք տանող վերջին ճանապարհը կտրված Է»,-հավելել Է նա:
Հորդառատ անձրեւներից, հեղեղումներից եւ քամու պոռթկումներից հետո Կարմիր խաչի թիմին միայն կիրակի օրն Է առաջին անգամ հաջողվել գնահատել ավերածությունների մասշտաբները Բեյրայում: Մի քանի օր շարունակ փակ Է Բեյրայի օդանավակայանն այն բանից հետո, երբ ցիկլոնն ավերեց դիսպետչերական աշտարակը: Նախքան ցիկլոնի վրա հասնելը քաղաքում ապրում Էր ավելի քան 400 հազար մարդ: Ցիկլոնը ընդգրկուն հեղեղումներ Է հրահրել Մոզամբիկում: Երեք երկրներում՝ Զիմբաբվեում, Մոզամբիկում եւ Մալավիում, տարերքի հարվածի զոհերի թիվը գնահատվում Է 150: Ինչպես մարտի 18-ին հայտնել Է Reuters գործակալությանը, հղում անելով Զիմբաբվեի տեղեկատվության, ԶԼՄ-ների եւ հեռահաղորգակցությունների նախարարության ներկայացուցիչ Նիկ Մանգվանին, Զիմբաբվեում «Իդայ» արեւադարձային ցիկլոնի պատճառով զոհվածների թիվը հասել Է 89-ի:
Իր հերթին Bloomberg գործակալությունը մարտի 18-ին հայտնել Է, որ Մոզամբիկում եւ Զիմբաբվեում հեղեղումներից զոհվածների թիվը հասել Է 166-ի: Տեղի իշխանուռթյունները նախազգուշացրել են, որ այս տվյալները վերջնական չեն, եւ զոհերի թիվը հավանաբար կաճի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
This just in: shocking footage from our team via helicopter that has just arrived in #Beira, #Mozambique. The devastation is widespread with barely a house intact following #CycloneIdaipic.twitter.com/BnyqVIJ9YF
— IFRC Africa (@IFRCAfrica) 17 марта 2019 г.