Իրանական Ամանորին նախորդող կրակի փառատոնի անցկացման ժամանակ երկրում զոհեր և բազմաթիվ վիրավորներ են գրանցվել: Associated Press-ի համաձայն՝ տուժածների թիվը 155 է, ընդ որում՝ 48 մարդ աչքի շրջանում վնասվածքներ է ստացել:

Կրակի փառատոնը մոտ 4000 տարվա պատմություն ունի: Այն սկսվում է իրանական Նոր տարվան՝ Նովրուզին  նախորդող օրերին: