Հայաստանում մոտ կես միլիոն կենսաթոշակ ստացող կա, 17 հազարից ավելի թոշակառուների ստացած գումարը ցածր է ծայրահեղ աղքատության շեմից։ Կառավարության ծրագրային դրույթներից է առաջին հերթին հենց ծայրահեղ աղքատությունը վերացնելը։ Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում զեկուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:
Սմբատ Սաիյանը տեղեկացրեց նաև, որ 2018 թվականին սոցիալապես խոցելի խմբերի շուրջ 230 000 քաղաքացիների համար ընդյալնվել է որակյալ բուժօգնության տրամադրման շրջանակը: 15 հազար բուժաշխատողի համար ձեռք է բերվել առողջապահության ապահովագրական փաթեթ: