Ծիծաղելի բան է, քաղաքացու օր չի լինում, այդպես որ լինի, կարելի է երբեմն գյուղացու օր էլ հայտարարել, ու այդպես հերթականությամբ գնալ: Այս մասին այսօր Կոմիտասի անվան պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով կառավարության սահմանած Քաղաքացու օրվան:
«Դա իշխանության ասելով չէ, այլ ժողովուրդն է իր տոներն ընդունում: Մեր ժողովուրդը հակված չէ որևէ տոն ընդունել, ինչպես բոլոր տոները, այդպես էլ այդ տոնը կողքով կգա, կանցնի-կգնա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր կողմից ապրիլի վերջին շաբաթը որպես քաղաքացու օր նշելուն՝ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե չեմ նշելու, քանի որ ամեն օրն է քաղաքացու օրը: Եթե ապրում ես, շնչում ես, կարողանում ես շրջապատի հետ հարաբերվել, դա քաղաքացու օր է»: