«Իրավունք» թերթը գրում է.
«Առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու մեջ մեղադրվող Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը վերջին շրջանում մտերիմների մոտ վստահություն է հայտնում, որ շուտով քննությունը կպարզի իր անմեղությունը: Մասնավորապես, մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Դանիելյանը վստահ է, որ քրեական գործը կջրվի-կգնա, որովհետեւ, ինչպես ինքն է այս ու այն կողմ խոսում. «Կան վկաներ, փաստաթղթեր, որ ինքը մեղավոր չի, որ ինքը գործ չունի էդ փողերի հետ»: 102 մլն դրամի մասին է, որը նախաքննական մարմնի դեպոզիտ հաշվին է փոխանցվել՝ ազատության մեջ մնալու համար, նախկին քաղաքապետը հետեւյալ կերպ է բացատրում. «Բա էդքան տարվա քաղաքապետ եմ, սաղ ընկերությունս է օգնել, վարկեր եմ վերցրել, թե չէ ինձ որտեղի՞ց էդքան փող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում