«Կոմերսանտ վլաստ» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Մաքսիմ Կովալսկին մահացել է 55 տարեկանում, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով նրա գործընկերներին։ Նրանց տվյալներով՝ լրագրողը քաղցկեղ ուներ։
Կովալսկին հրատարակչատանն աշխատել է 1990 թվականից, իսկ 1999-ին գլխավորել է «Վլաստ» շաբաթաթերթի խմբագրությունը։
Նա 2011-2013 թթ. եղել է Openspace պարբերականի գլխավոր խմբագիրը, այնուհետեւ վերադարձել է «Կոմերսանտ»՝ որպես կրեատիվ խմբագիր։