«Վարչապե՛տ, հանդիպո՛ւմ» վանկարկումներով այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության շենքի մոտ վերսկսվեց գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների բողոքի ակցիան։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Արամայիս Խաչատրյանն ասաց, որ այս պահին իրենց պահանջը վարչապետի հետ հանդիպելն ու իրենց տեսակետը ներկայացնելն է։«Մենք Ազգային ժողովում մասնակցել ենք քննարկումների, և ապագայում ևս մեկ քննարկում է լինելու։ Բայց այս պահին նախագիծը դեռ կառավարությունում է, դրա համար այստեղ ենք պայքարում։ Եթե նախագիծը գնա Ազգային ժողով՝ կգնանք այնտեղ»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս «Թողենք ապրենք մեր երկրում», «Երկիրն այսպես չես կառուցի», «Նախագիծը հիմք չունի» կարգախոսներով։
Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ