«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ մթերող ընկերությունները հերթական անգամ իջեցրել են կաթի մթերման գինը՝ 130 դրամից դարձնելով 120 դրամ: Կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները փորձում են ինքնակազմակերպվել եւ բողոքի գործողություններ կազմակերպել, սակայն այնքան էլ վստահ չեն, որ դա ինչ-որ արդյունք կտա: Հայաստանում կաթի գնի նվազումը պայմանավորված է կաթնամթերքի արտադրության ոլորտում պետական վերահսկողության բացակայությամբ, կաթնամթերք արտադրողները գերադասում են կաթնամթերք արտադրել չոր կաթով կամ դրա փոխարինիչներով, արդյունքում տուժում են ոչ միայն կաթ արտադրողները, այլ նաեւ անորակ ապրանք սպառողները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում