64-ամյա Նինա Վերմիշյանը վերսկսել է իր բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց։
Նա պահանջում է կամ վերակառուցել իր տունը, կամ էլ նոր տուն տալ իրեն:
Վերմիշյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց՝ «Միայնակ կին եմ, ամուսնացած չեմ։ Ծնողներիս մահից հետո մենակ եմ մնացել։ Հայրս Ստեփանավանից եկել, գնել է էդ տունը, 100 տարվա հողի տուն է, ժամանակի ընթացքում վթարային է դարձել։ Կոմունալ ոչ մի հարմարություն չունեմ, երբեմն այ սենց փողոցում եմ լուսացնում։ Կառավարությունից էլ են եկել-նայել տունս, ոչ մի պատասխան չկա, մենակ ասում են՝ էդպիսի օրենք չկա։ 20 տարի է՝ իմ տունը վթարային է, քանի քաղաքապետ ու թաղապետ փոխվեց, ոչ մեկ ոչ մի բան չի անում։ 34 տարի մանկավարժ եմ աշխատել, հիմա 35.000 դրամ թոշակ եմ ստանում։ Ի՞նչ կարող եմ անել էդ գումարով»։
Իր խոսքի վերջում Վերմիշյանն ասաց, որ համատեղության կարգով բնակվում է մի տարեց կնոջ հետ։