Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը: Այդ մասին ասել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, պրոթեզավորված զիծառայողների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է АзерТАдж-ը, Ալիևան ասել է, որ այնպիսի ժողովուրդ, ինչպիսին իրենք են և այնպիսի զինվորներով, սպաներով ու եղբայրներով իրենք անպայման կկարողանան վերադարձնել Ղարաբաղը:
«Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը»,- ասել է նա: