Երևան-Մեղրի ճանապարհի 213-րդ կմ-ին մարտի 19-ին՝ ժամը 06.40-ի սահմաններում, «Միցուբիշի Շարիոտ Գրանդիս» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: