Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմի բոլոր նահատակների հիշատակի հոգեհանգստյան պաշտոնին: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: