«Իհարկե լավ չի, բայց մենք կալանավայրերում մարդու իրավունքների ոտնահարման խնդիր ունենք»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը հույս հայտնեց, որ առաջիկայի համար կազմված նախագծերը կլուծեն նաև կալանավայրերում առկա խախտումների խնդիրը:

Հարցին, թե ի՞նչ խախտումներ են տեղի ունենում կալանավայրերում, Արման Թաթոյանը պատասխանեց. «Տեսակցությունների հետ կապված անհիմն մերժումներ, սննդի և ապրելակերպի պայմանների հետ կապված և այլն»:

Անդրադառնալով Վարդգես Գասպարիի կողմից Ազգային ժողովի դիմաց իրականացվող բողոքի ակցիային և նրա հայտարարությանը, որ կալանավայրերում մարդկանց կտտանքների են ենթարկում՝ մարդու իրավունքների պաշտպանը նշեց.

«Ինչպես տեսաք, ես պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին էի և տեղյակ չեմ բողոքի ակցիայից: Մեր զեկույցում կա բոլոր խնդիրների և խախտումների վերաբերյալ իրավական գնահատումներ»,-եզրափակեց օմբուդսմանը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ