«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացվեց 124,146.5 հազար դրամ` բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին:
 
Նախագիծը ներկայացված էր կառավարության նիստի օրակարգում, սակայն այն ներառված էր չզեկուցվող նախագծերի շարքին:
 
Հիշեցնենք, որ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է որպես ՀՀ քաղաքացու օր: Իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: