ԱԻ նախարար ֆելիքս Ցոլակյանը, խոսելով Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ տեղի ունեցողի մասին, հայտարարեց, որ գործի մանրամասներին տեղյակ չէ, սակայն ամեն ինչի էլ սպասում է։
«Մարդ չե՞ն, բոլորն էլ մարդ են, իսկ ի՞նչ է եղել, ենթադրենք՝ մեկը հեղափոխական գործիչ է եղել, կամ հեղափոխության մեջ եղած մարդը չի՞ կարող սխալներ ունենալ։ Կարևորն այն է, որ բոլորը պետք է հավասար պատասխան տան», -ասաց Ցոլակյանը։
Նախարարը ամենազարգացած երկրների օրինակը բերեց՝ նշելով, որ այդպիսի երկրներում էլ նման դեպքեր լինում են։