ՀՀ Ազգային ժողովը կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:
Հայաստանի Հանրապետության ու Արգենտինայի Հանրապետության միջև դեռևս 2011թ. ստորագրվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս կողմերի քաղաքացիներին իրենց սովորական վավերական անձնագրերով տարանցել կողմի տարածքում, առանց մուտքի արտոնագրի պահանջի ու մնալ այնտեղ առավելագույնը 90 օր:
Վավերացված համաձայնագիրը թույլ կտա կողմերի միջև դյուրացնել կողմերի միջև փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը, ինչը թույլ կտա քաղաքացիների մուտք գործել ու մնալ կողմերի տարածքում զբոսաշրջության և արձակուրդի նպատակով:
Տեսանյութը՝ 24news.am-ի։