«Ամենահաճախ շփվող ղեկավարները ՀՀ ղեկավարն ու ՌԴ ղեկավարն են»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանի կողմից սատարում կա՞ արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Կարծում եմ, սատարել բառը ճիշտ չէ: Ես ներողություն եմ խնդրում, բայց դա Հայաստանի Հանրապետության ներքին գործերից է, և ինչպես մենք չենք խառնվում որևէ երկրի ներքին հարցերի մեջ, այնպես էլ այլ երկիր չպիտի խառնվի ՀՀ ներքին գործերին կամ քրեական օրենսգրքի օրենքներին»:

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Ռուսաստանի գործընկերների հետ ունեցած մասնավոր զրույցների ընթացքում այդ առումով առանձնահատուկ ուշադրություն և վերաբերմունք չի նկատել` վստահեցնում է:

«Եղել են կոնկրետ հարցեր և պատասխաններ, բայց պաշտոնական դիրքորոշում գոյություն չունի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ