Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը նյութ էր տարածել, որում ասված էր, որ հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:
Այս հաղորդագրությունը վերաբերում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին։ Այդ մասին են վկայում նաև ԱԱԾ տեսանյութի կադրերը։
Armdaily.am-ի տեղեկություններով նյութի հրապարակումից անմիջապես հետո ղեկավարությունն իր մոտ է կանչել հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանին և հրանագել ազատման դիմում գրել։ Հիմնարկի պետը հրաժարվել է՝ նշելով, որ փաստեր ներկայացնեն աշխատանքից իր դուրս գալու վերաբերյալ։
Նշենք, որ ԱԱԾ հրապարակած նյութը ոչ միայն հիմնարկի ներսին է վերաբերում, այլև հնարավոր է ծավալվի հիմնարկի պատերից դուրս և չի բացառվում, որ շատերը ենթարկվեն պատասխանատվության։