Այսօր՝ ապրիլի 24-ին, Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի խորհրդի նիստում, պատգամավոր Միխայիլ Պրասոլը, իր ավանդական ելույթը նախ սկսել է մեկ րոպե հոտնկայս լռությամբ՝ այդ կերպ հարգելով 104 տարի առաջ ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն հայերի հիշատակը։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հարգել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Միջոցառմանը ներկա էին հայտնի զապորոժիեցիներ, հոգևորականներ, այլ համայնքների ներկայացուցիչներ և, իհարկե, Զապորոժիեի ողջ հայկական համայնքը: