Չինաստանը նախատեսում է առաջիկա 10 տարիներին գիտահետազոտական կայան կառուցել Լուսնի հարավային բեւեռում եւ առաջին ղեկավարվող լուսնային առաքելությունն իրականացնել։ Այս մասին Տիեզերագնացության օրվա առթիվ կազմակերպված համաժողովում չորեքշաբթի հայտարարել է Չինական ազգային տիեզերական վարչության ղեկավար Չժան Կեցզյանը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա նաեւ հիշեցրել է, որ այս տարվա վերջին Չինաստանը կիրականացնի լուսնային «Չանե-5» սարքի արձակումը՝ լուսնային նմուշներ հավաքելու եւ Երկիր բերելու համար։ 8,2 տոննա քաշով սարքը կազմված կլինի չորս մասից՝ ներառյալ վայրէջքային, գլխավոր, օրբիտային եւ վերադարձվող մոդուլները։

ՉԺՀ-ն ակտիվորեն զարգացնում է իր տիեզերական ծրագիրը։ Հիդրոմետ, հեռահաղորդակցական եւ նավիգացիոն արբանյակների հետ մեկտեղ երկրում մշակվում է աստղակերպերի, Լուսնի եւ Մարսի հետազոտման տեխնոլոգիա։