Երևանի քաղաքապետարանի կայքում տեղ են գտնում այնպիսի նյութեր, ինչպիսիք օրինակ քաղաքապետարանին վերաբերող քրեական գործերն են, որոնց տեղադրման կարիքն ամենևին չկա: Սա է թերևս պատճառը, որ իրենց հյուրերին պատշաճ ուշադրություն չեն դարձնում: Այլապես ինչ է նշանակում պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին ներկայացնել որպես քաղաքապետի առաջին տեղակալ: Անհրաժեշտ է գոնե քույր քաղաքների քաղաքապետերին իմանալ և հասկանալ քաղաքապե՞տ են ընդունել, թե՞ քաղաքապետի տեղակալի: Հուսով ենք, որ գոնե արժանավայել ընդունելության են արժանացրել:
Քաղաքապետարանի կայքում տեղադրած նյութի վերնագրում «ռոմանտիզմից» «պրագմատիզմի» են անցնում, այնինչ իրական ռոմանտիզմը նրանց մոտեցումն է, իսկ պրագմատիզմն այն, որ հյուրը քաղաքապետ է:
Նշենք նաև, որ միայն Երևանի քաղաքապետարանը չէ, որ Լիոնի քաղաքապետին ներկայացրել է որպես տեղակալ: Նույն խնդիրը նաև ԿԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ է:
Հորդորում ենք ուղղել սխալը: