Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել․
«Աղմկահարույց թեմայով ՊՎԾ ուսումնասիրության արդյունքը: Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ։ Անմեղության կանխավարկածը խստագույնս ոտնահարող հարգելի համաքաղաքացիներ, երբեք մի շտապեք հաստատել մի բան, որից շատ հեռու եք, հակառակ դեպքերում էսպիսի պատասխաններ եք ստանալու։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: