«Աշխատում եմ կրպակում 9 տարի, օրինական գրանցված, վաճառում ենք մարտկոցներ: Կրպակները հանում են, բայց թերթի կրպակները թողնում են, հիմա անունը կրպակ ա, ի՞նչ տարբերություն, ասում են սա անօրինական ա, նա՝ օրինական»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նար-Դոսի ապամոնտաժվող կրպակներից մեկում աշխատող Աշոտ Ղարիբյանը:
Կրպակի աշխատակցի խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են կրպակի տեսքը փոխելու խնդրանքով, սակայն միշտ մերժվել են:
«Ունեմ անչափահաս երեխաներ, վարկեր, չգիտեմ ոնց է լինելու մեր վիճակը: Մեզ ընդամենը 15 օր ժամանակ են տվել ու այսօր եկել ու քանդում են: Ասում են՝ «Դալմա»-ի մոտ տեղ կհատկացնեն, բայց թե երբ կլինի՝ վեց ամիս հետո, թե մի տարի հետո, հայտնի չէ»,-ասաց աշխատակիցը:
Բողոքող աշխատակցի խոսքով՝ քաղաքապետարանը ոտնահարում է իրենց աշխատանքային իրավունքը:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության որոշմամբ՝ ապամոնտաժվում են Նար-Դոսի փողոցի երկայնքով տեղակայված կրպակները: