Այսօր՝ մարտի 20-ին, ժամը 21-ի սահմաններում Լոռիի մարզի Բազում գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 9-ամյա երեխան: Բժիշկները ներկայումս պայքարում են նրա կյանքի համար: Վիճակը գնահատվում է կայուն ծանր, այս պահին նրան տեղափոխում են Երևան: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, երեխան գտնվել է «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայում, իսկ մեքենան վարել է հայրը, ում մեղքով էլ տեղի է ունեցել ավտովթարը: Վարորդը դեմքի շրջանում ստացել էր թեթև քերծվածքներ, սակայն գտնվում է գինովցած վիճակում: Դեպքից մոտ մեկ ժամ անց դեպքի վայր են ժամանել նաև Լոռիի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքի քննիչ Արամ Մաթևոսյանը և ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները փորձել են պահպանել ում գտնվող ուղեւոր 9-ամյա Մարտուն Պապիկյանը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝ մարտի 20-ին, ժամը 21-ի սահմաններում, ավոտվթար է տեղի ունեցել Լոռիի մարզի Բազում գյուղում: «ԳԱԶ-24» մակնիշի 36 ԼՕ 965 համարանիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լեռնիկ Պապիկյան) բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶել» մակնիշի 30 ՍՕ 330 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ում գտնվող ուղեւոր 9-ամյա Մարտուն Պապիկյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները: