ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

ԲՀԿ առաջնորդն ընդգծել է հարևան Վրաստանի և եղբայրական վրացի ժողովրդի հետ գործընկերության ամրապնդման ու գլոբալ մարտահրավերներին միասնաբար անձագանքելու կարևորությունը:

 

Գիորգի Սագանելիձեն համոզմունք է հայտնել, որ այսօր առկա է ռեալ հնարավորություն` գտնելու գործակցության այնպիսի ոլորտներ, որտեղից և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը կարող են օգուտ քաղել: