Մայիսի 9-ին Ղազախստանում ինտերնետ-պրովայդերները ամբողջ օրվա ընթացքում արգելափակել են հայտնի սոցիալական ցանցերի և մեսենջերների մուտքը, հաղորդում է NetBlocks ոչ պետական կազմակերպությունը:

 

Այդ օրը վաղ առավոտից անհասանելի են եղել Facebook-ն ու Instagram-ը, ինչպես նաև Telegram մեսենջերը, YouTube-ը և մի շարք խոշոր լրատվական կայքեր: Հաղորդվում է, որ Telegram-ը շրջանցել է արգելափակումը: Երեկոյան NetBlocks-ը Twitter-ում հաղորդել է, որ օգտատերերն արդեն կարող են օգտվել այդ ինտերնետ-ռեսուրսներից:

Մայիսի 8-ին Ղազախստանի գլխավոր դատախազությունը զգուշացրել է, որ սոցցանցերում և մեսենջերներում «այս տարվա մայիսի 9-ին անօրինական հանրահավաքներին մասնակցելու քարոզչություն է տարվում»: Գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին կոչ է արել «չտրվել սադրանքների»:

Image result for В Казахстане на день заблокировали доступ к соцсетям и мессенджерам