ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը չի կարող ասել՝ «ամենահեղափոխական» մրգի՝ բանանի գինը օբյեկտիվորեն է բարձրացել, թե ոչ:

«Կանցկացնենք ուսումնասիրություն, եւ եթե գնի թանկացումը կլինի անհամաչափ, եթե գինը օբյեկտիվ է, ապա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որեւէ ֆունցկիա չունի, բայց եթե գինը օբյեկտիվ չէ, եւ կա գերիշխող դիրք կամ մոլոպոնիա, որտեղ կա չարաշահում, ուրեմն մենք այստեղ գործ ունենք անելու»,-ասաց նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ես որպես քաղաքացի, շատ գներ եմ տեսել, որպես սպառող այլ է, որպես պրոֆեսիոնալ պատասխանատու անձ այլ է: Այսինքն իմ պատասխանները պետք է լինեն հավասարակշռված: Բոլոր շուկաներում, որտեղ կլինեն խնդիրներ՝ կուսումնասիրվեն:

Եկեք օբյեկտիվ վերաբերվենք, 100 հատ շուկա կա՝ շաքարի, պարենային մթերքների, կենցաղային իրերի եւ այլն: 1 ամսում ես չէի կարող գալ ասել, ժողովուր այ շուկաներում էս պատկերն ա: Հիմա դեղերի շուկան ուսումնասիրել ենք, եւ լուծումներ ունենք, քննարկում է եղել, եւ հիմա մենք մեր Առողջապահության նախարարության գործընկերների հետ շուկայի լրջագույն կարգավորում ենք առաջարկում: Տնտեսվարող սուբյեկտներն էլ կարծես թե համաձայն են մեզ հետ: Կա զուգահեռ ներմուծումների խնդիր, կա մանրածախ եւ մեծածախ առեւտրի բաժանման խնդիր, տարբեր հաշվապահությւունների վարման խնդիր: Մանրածախ եւ մեծածախ բիզնեսները պետք է մենք կարողանանք տարբերակել իրարից»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վարչապետը նշել է, որ Հայաստանում չկա մոնոպոլիա, դուք դա ընդունում եք ի գիտությո՞ւն, թե պետք է ուսումնասիրություն անցկացնեք, Գեղամ Գեւորգյանը պատասխանեց. «Ես ի գիտություն ընդունում եմ միայն օրենսդրությունը եւ այն բողոքներն ու շուկայի ուսումնասիրությունը, որ իրականցվում է մեր կողմից: Մոնոլպոլիան մի ընկերության կողմից որոշակի ապրանք բերելն է: Հիմա կարող է 10 օր հետո մոնոպոլիա առաջանա, ինչ-որ մեկը գա ու վերցնի:

Որպես քաղաքացի, շաքարի շուկայից որոշակի խնդիր մատնանշեք, մենք պարտավոր ենք օրենքով ուսումնասիրենք, անկախ նրանից՝ ով կասի խնդիր կա, թե՝ չկա: Եթե բողոք չի լինում, մեր նախաձեռնությամբ ուսումնասիրություններ անելու իրավասություն ունենք եւ այս պահին անում ենք: Այս պահին ուսումնասիրում ենք բենզինի շուկան: Իսկ շաքարի ու բանանի շուկայում մենք դիտանցումներ ենք անում: Եթե տենսնեք, որ խնդիր կա, այդտեղ էլ ուսումնասիրություն կանենք»:

Նա նաեւ հավելեց, որ մոնոպոլիան բացահայտելուց ոչինչ չեն անում, որովհետեւ դրանով տնտեսվարողը խախտում չի անում. «Դա օրենսդրությունն է ասում: Հետո ինձ չմեղադրեք»: