Արարատի մարզում այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21:40-ի սահմաններում Toyota Celica մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, մխրճվել է ЗИЛ մակնիշի բեռնատարի կցորդիչի տակ:

Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը ավտոլվացման կետի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից։

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս պահին դեպքի վայր է ժամանել նաև քարշակ ավտոմեքենան և քաղաքացիները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ ավտոմեքենան կցորդիչի տակից դուրս բերելու համար: