ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 17-ին մի քաղաքացի կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 85 փամփուշտ, առանց համարի նռնակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ, կարճեցված փողով որսորդական հրացան:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ քաղաքացին հայտնել է՝ դրանք հայտնաբերել է նույն օրը, իր տանը կից քարե շինության ներսում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ: Հայտնաբերվածն իր համոզմամբ պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ եղբորը: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: